ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի:
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դժվարանցանելի են Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ընկած հատվածը, Ջաջուռի տարածաշրջանի, Լանջիկ-Մաստարա, Գորիս-Սիսիան, Աշոցք-Ամասիա, Արթիկ-Մեծ Մանթաշ ավտոճանապարհները, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածները:
Սպիտակի ոլորանները, Տաթև-Աղվանի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:
Սիսիան-Սարավան հատվածը և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Աշոցքի տարածաշրջանում, Տիգրանաշենի ոլորաններում, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի և Լանջիկ-Մաստարա, Երևան-Սևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզում, Ջերմուկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։
Ջաջուռի, Թալինի, Ապարանի, Արագածի, Ամասիա-Աշոցք, Թալին-Կարմրաշեն ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում բուք է:
Սյունիքի մարզում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։