ԳլխավորԼուր

Բուք, ձյուն ու մառախուղ. Հայաստանում փակ ճանապարհներ կան

Ձնապատ ճանապարհ

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ընկած հատվածը ձնաբքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանպորտային միջոցների համար, բացի թեթև մարդատարներից. ՃՈ աշխատակիցների կողմից իրականացվում է հերթապահություն, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Վարդենյաց լեռնանցքը և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը բքի պատճառով փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար: Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի է Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը:

Արագածոտնի և Սյունիքի մարզերում, Զորավան-Բուժական ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ձնապատ ճանապարհ

Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Ծաղկաձորի, Հրազդանի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Բերդի, Դիլիջանի, Աշոցքի, Արթիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Վայք, Ջերմուկ քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Ջաջուռի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է:

Չարենցավանի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։