ԳլխավորԼուր

Քարաթափում Կապանում. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Քարաթափում

Մարտի 14-ին, ժամը 03։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Զովք թաղամասի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. երթևեկությունը երկկողմանի փակվել է։

Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Ձորք թաղամասին հարակից տարածքում ճանապարհի մոտ 10 մ երկայնքով տեղի է ունեցել քարաթափում (մոտ 9 խմ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: