ԳլխավորԼուր

Մառախուղ, ձյուն, մերկասառույց. իրավիճակը՝ ճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի, Արագածոտնի մարզի Բերքառատ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ  հայտնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում և Հալիձորից մինչև Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Մեղրիի լեռնանցքում, Գորիսի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: