ԳլխավորԼուր

TikTok-եր ուսանողուհու մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ

Ինչպե՞ս է մահացել Մեգհա Թակուրը։ Այս հարցը հանգիստ չի տալիս TikTok-ի 21-ամյա աստղի հետեւորդներին այն օրից ի վեր, երբ հայտնի դարձավ նրա մահվան մասին, որի պատճառը մինչ օրս հայտնի չէ, հայտնում է Blogto հարթակը։

Կանադացի ուսանողուհին, որը ինֆորմատիկա էր ուսումնասիրում Արեւմտյան համալսարանում, մահացել է նոյեմբերի 24-ի առավոտյան, նրա ծնողների բառերով՝ «շատ հանկարծակի»։

Թակուրը հանրաճանաչություն է ձեռք բերել 2021 թվականին հատկապես այն բանով, որ կոչ էր անում հետեւորդներին ինքնաճանաչվել ու չամաչել իրենց մարմնի այս կամ այն «թերությունից», լինին դա «չափից դուրս նիհարություն» կամ մեկ այլ բան։

Իր առաջին տեսանյութում Թակուրն ասում է.

«Ես պատրաստվում եմ պատմել ձեզ, թե դա ինչպես անել առանց հետույքի» ու ցույց է տալիս, թե ինչպես թվերք պարել։

«Բայց դու պետք է ինքնավստահ լինես, որ թեկուզ դու «հարթ» ես ու այն չի շարժվում ինչպես ուրիշների մոտ, դեռ ոչինչ չի նշանակում»,-ասում է նա։

«Վստահությունն այն լավագույնն է, որ դուք կարող եք կրել, եթե նույնիսկ դուք ձեւացնում եք»,-ասում է նա մեկ այլ տեսանյութում, որը մոտ 4 մլն դիտում է ունեցել։

Մահվանից առաջ Թակուրի ինստագրամյան հետեւորդների թիվն անցել էր 100 հազարը։

Հետեւորդները մինչ օրս բազմաթիվ մեկնաբանություներ են թողնում՝ փորձելով գուշակել մահվան պատճառը՝ ավտովթարից մինչեւ կաթված։

Կան եւ պարզապես շնորհակալական խոսքեր. «Շնորհակալություն, որ սովորեցրիր սիրել ինքս ինձ»։