ԳլխավորԼուր

Կանադայի դպրոցականները «կռվացրել են» ռոբոտներին. տեսանյութ

Սասկաչեւան նահանգի (Կանադա) ավագ դասարանների դպրոցականները ստուգել են իրենց տեխնիկական հմտությունները Robot Rumble մրցույթում, հայտնում է cbc.ca-ն։

Մայիսի 4-ին Սասկաթունում (նահանգի մայրաքաղաքը – խմբ.)՝ Սասկաչեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում կայացած մրցույթին մասնակցել է 22 միջնակարգ դպրոցների 51 թիմ՝ 90 աշակերտներով։

Մրցույթում աշակերտների պատրաստած մինի-ռոբոտները պետք է միմյանց հետ մրցեին ու փորձեին շրջանից դուրս գցել «հակառակորդի» սարքը։

Հաղթողներն արժանացել են դրամական պարգեւների ու կրեդիտների՝ Պոլիտեխնիկի դպրոցում սովորելու համար։