ԳլխավորԼուր

Ինչ գրքեր է առաջարկում կարդալ ԿԳՄՍ նախարարը

Ժաննա Անդրեասյան

«Ամառը նաև կարդալու շրջան է։ Առաջարկում եմ միասին կարդանք հետևյալ գրքերը և աշնանը՝ դասերը սկսվելուց հետո, միասին քննարկենք այդ գրքերը»,-ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Տարրական դասարանների երեխաներին առաջարկում եմ կարդանք և հետո քննարկենք Ղազարոս Աղայանի «Անահիտը» հեքիաթը։

Միջին դպրոցի երեխաներին առաջարկում եմ կարդանք և հետո քննարկենք Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»։

Ավագ դասարանների սովորողներին առաջարկում եմ կարդանք և հետո քննարկենք Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»։

Ի դեպ, կառավարության այսօր ընդունված որոշմամբ գրքի փառատոնը կտանենք մարզեր. այս տարի բացի Երևանից այն կանցկացնենք նաև Սյունիքում և Շիրակում»,-գրել է նա։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews