ԳլխավորԼուր

Գիրք նվիրելու օրը՝ Երևանի կոնյակի գործարանում

Երևանի կոնյակի գործարանում գիրք նվիրելու ավանդույթը երկար պատմություն ունի: Եվ այս տարին բացառություն չէր, նշված է գործարանի ֆեյսբուքյան էջում։

Օրվա խորհրդի համաձայն՝ Երևանի կոնյակի գործարանի տնօրինությունը, Newmag-ի և «Զանգակ» գրատուն / Zangak Bookstore-ի հետ համատեղ, ընկերության ողջ անձնակազմին անակնկալ նվերներ մատուցեց. գրքերի բացառիկ ընտրանի՝ անտիկ դարաշրջանից մինչև ժամանակակից հեղինակներ. Արիստոտելից մինչև Ռոբերտ Փեն Ուորեն, Գրիգոր Նարեկացուց մինչև Վիլյամ Սարոյան…

Փետրվարի 18-ին՝ Գիրք նվիրելու օրվա նախօրեին, ARARAT Museum-ում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ընկերության աշխատակիցները գրքատոն են նշել՝ վերհիշելով սիրելի հեղինակներին։