ԳլխավորԼուր

Օգոստոսի 9-ը Գրքասերի համաշխարհային օրն է

Աղջիկը գիրք է կարդում Ազգային գրադարանում

«Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես տարերքին», Վարդգես Պետրոսյանի խոսքերն է հիշեցնում Հայաստանի ազգային գրադարանը։

Օգոստոսի 9-ը Գրքասերի համաշխարհային օրն է: Այն իսկզբանե նշվել է ԱՄՆ-ում՝ որպես Գրքասերների ազգային օր, սակայն շատ արագ սիրվել և միջազգային տարածում է գտել:

«Հայաստանի ազգային գրադարանը գրքասերների մեծ բանակ ունի. ընթերցանության մշակույթը գրադարանում ձևավորվել է տասնամյակներ առաջ: Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Ակսել Բակունց, Դերենիկ Դեմիրճյան, Պարույր Սևակ, Վիկտոր Համբարձումյան, Սերգեյ Մերգելյան, Ջոն Կիրակոսյան, Էդուարդ Ջրբաշյան… Ազգային գրադարանի հայտնի ընթերցողների ցանկը երկար կարելի է շարունակել։

Շնորհավոր ձեր օրը, սիրելի ընթերցողներ։ Աշխարհի միլիոնավոր գրքերից մի քանի միլիոնը մեր գրադարանում է, և դրանց զգալի մասը կազմող հայալեզու բացառիկ շատ հրատարակություններ թվայնացված են: Ընտրեք ձեզ անհրաժեշտ գրականությունը, ընթերցեք առցանց կամ Ազգայինի ձեր նախընտրած ընթերցասրահներից մեկում»,-նշված է հաղորդագրության մեջ։