ԳլխավորԼուր

«71 հայկու» և «Արարատից Ֆուջի սան» գրքերի շնորհանդես-նվիրատվություն՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

Գրքերի շնորհանդես-նվիրատվություն՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

Նոյեմբերի 25-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթական մշակութային կենտրոնի՝ «71 հայկու» և «Արարատից Ֆուջի սան» գրքերի շնորհանդես-նվիրատվությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և «Հիկարի» կենտրոնի ներկայացուցիչները, Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի սաներն ու գրադարանի ակտիվ ընթերցողները:

«71 հայկու» գիրքը 71 հայ և ճապոնացի հեղինակների կողմից գրված ճապոնական ավանդական եռատող բանաստեղծությունների՝ հայկուների ժողովածու է՝ նվիրված մարդկության պատմության ողջ ընթացքում երբևէ տեղի ունեցած բոլոր պատերազմների ժամանակ զոհված, որբացած կամ լքված, անտուն մնացած մարդկանց հիշատակին: «Արարատից Ֆուջի սան» գիրքը նույնպես հայկուների ժողովածու է, որը պարունակում է նաև հայկուների հեղինակ 5-15 տարեկան 40 հայ երեխաների՝ Արարատ և Ֆուջի Սան լեռներին նվիրված նկարազարդումները:

Միջոցառման ընթացքում «Հիկարի» կենտրոնի սաները օրիգամիի պատրաստման վարպետության դաս են անցկացրել ներկաների համար՝ սովորեցնելով իրենց հասակակիցներին օրիգամիի եղանակով տարբեր նմուշներ ծալելու հմտություններին: