ԳլխավորԼուր

ԱրՊՀ գրադարանը տեղափոխվում է նոր մասնաշենք

ԱրՊՀ, գրադարան

Այս օրերին ակտիվ աշխատանքներ են ընթանում ԱրՊՀ գրադարանը հիմնանորոգված նոր մասնաշենք տեղափոխելու ուղղությամբ, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից:

Աշխատանքներին ներգրավված են գրադարանի, ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի, անձնակազմի սպասարկման բաժինների աշխատակիցները, ԱրՊՀ ուսանողները:

Նոր ուսումնական տարվանից ԱրՊՀ-ում կգործի նորարարական չափանիշներին համապատասխանող գրադարան, ինչը կնպաստի կրթության որակի բարձրացմանը։

Առաջիկայում նախատեսվում է կատարել նաև արժեքավոր գրքերի թվայնացում, ներդնել «Կոհա» համակարգը, Հայաստանի ամերիկյան համալսարանում ԱրՊՀ գրադարանի աշխատակիցների հետ անցկացնել վերապատրաստման դասընթացներ: Արդիականացված գրադարանում կգործի էլեկտրոնային սպասարկման համակարգ: