Դեկտեմբերի 25-ին Արցախի պետական համալսարանում «Հոգեբանություն» մասնագիտության մի խումբ ուսանողների հետ հանդիպում է ունեցել արցախյան ազատամարտի մասնակից, հոգեբան Ապրես Զոհրաբյանը:
«Ապրելու արվեստ» հիմնադրամը նախաձեռնել է հոգեբանական աջակցությանը միտված «Զվարթնոց» եռօրյա ծրագիրը, որը ենթադրում է խմբային մասնակցություն, կիրառվում է որպես հետտրավմատիկ (հետվնասվածքային) ախտանիշի դեմ արդյունավետ միջոց և լայն տարածում ունի աշխարհում։ Ծրագրի շրջանակներում Ա. Զոհրաբյանը այցելել է նաև ԱրՊՀ, ակտիվ քննարկում վարել ուսանողության հետ և ներկաներին հրավիրել եռօրյա կուրսերին մասնակցելու:
«Նախկինում Արցախում եղել եմ մարտական, տուրիստական և այլ առաքելություններով: Այս անգամ, հաշվի առնելով, որ պատերազմը ոչ ոքի անտարբեր չի թողել և ստեղծված իրավիճակը թելադրում է հոգեբանական ուժերի վերականգնում, կփորձեմ իմ ներկայությամբ նպաստել հոգեբանական աջակցության կարիք ունեցող մարդկանց»,- նշել է Ա. Զոհրաբյանը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։