ԳլխավորԼուր

Ճանապարհներին մերկասառույց է

Մերկասառույց՝ լեռնային ճանապարհին

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ‚ Կապանի, Սպիտակի, Գորիսի, Թումանյանի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Տեղեկությունը հայտնում են ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Comment here