Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Պատերազմի ընթացքում Արցախի Մարտունու 950 տնից 850-ը վնասվել է

Ստեփանակերտ, հրթիռակոծություն

Արցախի Մարտունի քաղաքում առայսօր ցուցակագրվել է վնասված 850 տուն պատերազմի ընթացքում հակառակորդի հրետակոծությունների հետևանքով. քաղաքում ընդհանուր առմամբ կա 950 տուն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Մարտունու քաղաքային համայնքի ղեկավար Էդիկ Ավանեսյանը։

Հրետակոծության հետևանքով վնասվել են նաև 10 վարչական նշանակության, 9 բազմաբնակարան, 2 դպրոցական, 2 մանկապարտեզի շենք-շինություն, ինչպես նաև՝ շրջկենտրոնի  մշակույթի պալատն ու ենթակառուցվածքները:

«Վերականգնման աշխատանքները նախատեսված են փուլերով: Ըստ առաջնահերթության՝  այս  փուլում նախատեսվում է վերականգնել 68 տուն: Շինարարական աշխատանքներում ընդգրկված են 10 շինարարական  ընկերություն ու կազմակերպություն՝ Հայաստանից ու Արցախից »,-ասել է Ավանեսյանը:

Comment here