ԳլխավորԼուր

Արցախում ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան. Sputnik Արմենիա

ՀՀ ՊՆ վարչական համալիրում այս պահին ընթանում է ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության և ՌԴ ՊՆ պատվիրակության հանդիպումը: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին ներկայացնում են ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նա կփոխարինի գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին։

Գենադի Վլադիմիրի Անաշկինը ծնվել է 1968 թվականին Կույբիշև քաղաքում (Սամարա)։ 1987 թվականին զորակոչվել է, ծառայությունն անցել է Գերմանիայում։ Ավելի ուշ ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարային ուսումնարանը։ 1998 թվականից ծառայել է 116 պարաշյուտադեսանտային առանձին գումարտակում, եղել է վաշտի հրամանատար։

Ծառայել է նախկին Հարավսլավիայում, մասնակցել է Չեչենական առաջին ու երկրորդ պատերազմներին, 2008 թվականին մասնակցել է Հարավային Օսեթիայի մարտական գործողություններին։

2008 թվականին ՌԴ նախագահի հրամանով արժանացել է ՌԴ հերոսի կոչման և պարգևատրվել «Ոսկե աստղ» մեդալով։

2017 թվականի հուլիսից ՀՌՕ 8-րդ գվարդիական համազորային բանակի հրամանատարի տեղակալն է։

2021 թվականի հունիսի 11-ին նրան շնորհվել է գեներալ–լեյտենանտի կոչում։

Comment here