Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ: Վարակակիրներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից է վերադարձել, ով ժամանելուն պես մեկուսացվել էր: Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացիները վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են:
Այսպիսով, կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 64։
Մեկուսացվել է 15 քաղաքացի, իսկ 12-ը բացասական թեստավորման արդյունքում դուրս է եկել մեկուսացումից: Այս պահին մեկուսացված է 77 քաղաքացի:
Հիվանդությունը հաղթարել է ևս 10 քաղաքացի: 41 մարդ համարվում է առողջացած, իսկ թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1192 նմուշառում:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։