ԳլխավորՄի կտոր գիրք

Լույս է տեսել Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպը

Առաջին անգամ բնագրից՝ գերմաներենից, հայերեն թարգմանվել և լույս է տեսել 20-րդ դարի ամենահայտնի և ընթերցվող հեղինակներից մեկի՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպը:

Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը, թարգմանիչն է Վանուհի Բաղմանյանը։

Վեպն առաջին անգամ՝ 1959 թ. հատվածաբար հրատարակվել է համբուրգյան Kristall ամսագրում՝ Geborgtes Leben՝ «Կյանքը՝ պարտքով» վերնագրով։ 1961 թ. լույս է տեսել գրքի ձևաչափով՝ «Երկինքն ընտրյալներ չունի» վերնագրով

Գրքի հերոսը՝ 50-ական թվականների սկզբին արդեն տարեց ավտոմրցարշավորդ Քլեղֆեն առողջարանում այցելում է իր երբեմնի գործընկերոջը, որ երկար ժամանակ էր, ինչ բուժվում էր թոքախտից։ Այնտեղ նա ծանոթանում է ծանր հիվանդ Լիլիանի հետ։ Վերջինս, որ արդեն տարիներ ի վեր արհամարհանքով էր վերաբերվում առողջարանի միօրինակ կենցաղին, խիստ կարգուկանոնին ու ձանձրույթին, օգտագործում է առիթն ու փախչում Քլեղֆեի հետ։ Միակ բանը, որ միավորում էր երկուսին, ապագա չունենալն էր. Քլեղֆեն ապրում էր միայն մրցարշավից մրցարշավ՝ ամեն անգամ խույս տալով մահից, իսկ  Լիլիանի կյանքն ամեն վայրկյան վտանգված էր թոքախտից։ Փարիզում, Հռոմում և  Մոնտե Կառլոյում նրանք ապրեցին իրենց բաժին ընկած կարճատև կյանքը։

 

Comment here