ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն հատուկ բացված հաշվեհամարին 20 միլիոն դրամ է փոխանցել

Երևանի պետական համալսարան, ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում հաղթելու վճռականությամբ մեր ժողովուրդը կրկին բռունցքվել է՝ ապավինելով միասնական  ուժի անպարտելիությանը։ Հայ սպան ու զինվորն այսօր փառքով ու հերոսական նվիրումով իրականացնում են իրենց սրբազան առաքելությունը՝ պաշտպանելով Արցախի Հանրապետության ու ժողովրդի անվտանգությունը, իր հայրենիքում ազատ ու ստեղծագործ ապրելու, արարելու իրավունքը։ Այս վճռական օրերին բոլորս պարտավոր ենք կուռ միասնությամբ սատարելու Հայոց բանակին՝ արժանապատվորեն ու փառքով կերտելու հերթական հաղթանակը։

Երևանի պետական համալսարանը, մշտապես լինելով հանձնառու համազգային խնդիրներում, այսօր ևս մեծ պատրաստակամությամբ և հնարավոր բոլոր միջոցներով իր նպաստն է բերում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության սրբազան գործին։

ԵՊՀ-ն միանում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին և հատուկ բացված հաշվեհամարին փոխանցում 20 մլն դրամ»։

Comment here