ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում աշխատանքից ազատվել եմ իմ քաղաքական ու քաղաքացիական հայացքների պատճառով. Էդուարդ Գալստյան

Էդուարդ Գալստյան

Ավարտվեց մի գեղեցիկ պատմություն. կասեի ես, եթե սովոր լինեի սողալու ու համալսարանական գործունեությունս դիտարկեի զուտ որպես աշխատանք, ու սա կասեի դեռևս հեռավոր 2019 թվականին, բայց համալսարանական լինելը իմ համար միշտ առաքելություն է եղել ու էդպես է մնում,  ֆեյսբուքյան էջում գրել է Էդուարդ Գալստյանը:

«Մոտ մեկ ժամ առաջ ծանուցում ստացա, որ երկու օրից ազատվում եմ աշխատանքից: Հի՞մքը` կհարցնեք դուք: Միամիտ մի´ եղեք: Հիմքը, իհարկե, իմ քաղաքական ու քաղաքացիական հայացքներն են:

Ամեն դեպքում` Արցախում բանակում կազմակերպած, ԵՊՀ-ում Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական ակումբ, Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոց ստեղծած, հազարավոր ազգային ծրագրեր արած կառույցի աշխատակազմը, բնականաբար, չի հանձնվելու:

Իսկ մի մութ անկյունում սպասող անկարողները, ում ստիպում են ստորագրել մի հրաման, որին համաձայն չի, ծանր բարոյական, իրավական ու մարդկային բեռ վերցրեց, որը չի մարսելու»,-նշված է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նույնատիպ ծանուցում է ստացել նաև ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews