Փետրվարի 16-ին Ստեփանակերտի պատկերասրահի և Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ բուհի հինգ ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել է մրցույթ, որի ընթացքում ուսանողական թիմերը մրցել են արվեստի մասին ունեցած իրենց գիտելիքներով, տրամաբանելու և վերլուծելու կարողություններով:
Տեղեկությունը հայտնում են բուհի լրատվականից։
Նախքան մրցույթի մեկնարկը՝ ուսանողներին են ներկայացվել պատկերասրահում ցուցադրված նկարները, դրանց պատմությունը, ստեղծման շարժառիթն ու հեղինակի արտահայտած հույզերը:
ԱրՊՀ Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ողջունելի է համարել նմանատիպ ծրագրերում ուսանողների ներգրավվածությունը: Միջոցառմանը ներկա էր ԱՀ ԿԳՄՍ նախարարի՝ մշակույթի հարցերով տեղակալ Գայանե Գրիգորյանը: