Ա.Ս. Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ինստիտուտը ՌԴ Գիտության և կրթության նախարարության մասնակցությամբ անց է կացնում ԱՊՀ տարածքում միջազգային հումանիտար հետազոտությունների և երիտասարդական նախաձեռնությունների աջակցման մրցույթ։ Այն նվիրված է Ռուսաստանում գիտության և տեխնոլոգիաների տարվան և ԱՊՀ–ի 30-ամյակին։
Կարող են մասնակցել 18-35 տարեկան ուսանողները, ուսուցիչները, երիտասարդ գիտնականները, ասպիրանտները։
Մասնակցելու հայտ կարելի է ներկայացնել մինչև օգոստոսի 26-ը այստեղ։
Մրցույթի հիմնական նպատակն է աջակցել նրանց, ովքեր իրենց գործունեության համար ընտրում են ռուսական բանասիրությունը, ռուսաց լեզուն և գրականությունը։ Այն անցկացվում է առաջին անգամ, երկու անվանակարգով։ Մեկը հետազոտողների համար է, ընդունվում են ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ հայտեր։ Երկրորդ ուղղությունը կրթական է, որը տեղեկատվական նախագծեր է ենթադրում։
Հաղթողների հետ կկնքվեն դրամաշնորհային համաձայնագրեր։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։