ԳլխավորԼուր

«Խաղաղության մարտիկ» մրցույթում Հայաստանը գրավել է 2-րդ տեղը

ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի ռազմամարզական համալիրում և լեռնային զորավարժարանում ամփոփվել են «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում կայացած «Խաղաղության մարտիկ» մրցույթի արդյունքները:

Ինչպես տեղեկացնում են ՌԴ հարավային օկրուգի մամուլի ծառայությունից, «Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր չորս զինծառայող, այդ թվում` մեկ կին զինծառայող: Մրցույթն անցկացվում էր օգոստոսի 24­-31-ը:

Մասնակիցներն ուժերը չափել են գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական, ռազմամասնագիտական,  կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևերում և այլն:

Մրցույթի բոլոր փուլերի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի, երկրորդը` Հայաստանի , երրորդը՝ Բելառուսի, իսկ չորրորդը` Հունաստանի հավաքականը:

Comment here