ԳլխավորԼուր

Անհայտ անձը Թալիշում 7 առանձնատուն է հրդեհել (լրացված)

Արցախի քննչական կոմիտեից հայտնում են, որ անհայտ անձը հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու նպատակով հրդեհել է ԱՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում տեղակայված Ն. Ա.-ին, Բ. Ս.-ին, Գ. Օ.-ին, Ա. Ա.-ին, Վ. Ա.-ին, Ն. Ս.-ին և Զ. Դ.-ին պատկանող առանձնատները և թվով երեք կացարաններ, ինչպես նաև համայնքին պատկանող ալրաղացը՝ պատճառելով նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

***

Արցախի քննչական կոմիտեն ավելի ուշ պարզաբանել է.

Հաշվի առնելով, որ նշված տեղեկատվությունը զետեղվել և հրապարակվել է տարբեր լրատվամիջոցներում, ուստի ի հավելումն տեղեկացնում ենք, որ սույն դեպքը տեղի էր ունեցել 2018թ. հուլիսի 28-ին, սակայն ԱՀ քննչական կոմիտեի կողմից օրենսդրության սահմանված կարգով վարույթ է ընդունվել 2020թ. օգոստոսի 28-ին:

Comment here