ԳլխավորԼուր

Հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի դեսպանության ծառայողական ավտոմեքենան

Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան:

ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:

Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը:

Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից։

Comment here