ԳլխավորԼուր

ՌԴ-ում ուսանողը սահնակից ընկել է ավտոմեքենայի անիվների տակ

Նիժնեգորոդի  մարզում (ՌԴ) 18-ամյա ուսանող Դենիս Կոսոլապովը դարձել է «ինքնաշեն ատրակցիոնի» զոհ, տեղեկացնւոմ են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ 8-9 ընկերներից 2-ը նստել են մեքենային կապված սահնակին ու սլացել ճանապարհով։  Որոշ ժամանակ անց Դենիսը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել սայթաքուն ճանապարհի վրա՝ ուղիղ ետեւից սլացող մեկ այլ ավտոմեքենայի անիվների տակ։

Դ. Կոսոլապովը տեղում մահացել է։

Comment here