ԳլխավորԼուր

Սուրիկ Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Սուրիկ Սաֆարյան

Նոյեմբերի 22–ին հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Սուրիկ Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սուրիկ Յուրիկի Սաֆարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերում Սաֆարյանը թշնամու կրակոցից ստացել էր կրծքավանդակի կողմնային պատի հրազենային միջանցիկ մահացու վնասվածք: Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։