ԳլխավորԼուր

Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողները դատապարտվել են 11,5 տարվա ազատազրկման

Դատական նիստ

Սումգայիթի դատարանը Ադրբեջանի կողմից գերեվարված երկու հայ զինծառայողներին դատապարտեց 11,5 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանն ու Կարեն Ղազարյանն Ադրբեջանում մեղադրվում են սահմանն ապօրինի հատելու և դիվերսիոն փորձի համար։

Հիշեցնենք` մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որում եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակեց զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Մայիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։