Մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը:
Տեղեկությունը հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Զինծառայողների հետ կապն ընդհատվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից։