ԳլխավորԼուր

Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է նրա համածառայակիցը

19-ամյա ժամկետային զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է նրա համածառայակիցը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել։

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին` ժամը 23:40-ի սահմաններում, զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողը, ոտնաձայներ լսելով, մտածել է, թե մոտեցողը հակառակորդի ԶՈւ զինծառայող է և խախտելով մարտական հերթապահության կրման վերաբերյալ ՀՀ ՊՆ համապատասխան հրամանով սահմանված կանոնները՝ իրեն ամրակցված «АКМ» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ստացել է հրազենային մահացու մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ կրակոցներ արձակած զինծառայողը, ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) նախատեսված հանցանք կատարած լինելու կասկածանքով, ձերբակալվել է։