ԳլխավորԼուր

Զինվորը հրազենային մահացու վիրավորում է ստացել

Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել  է հրազենային մահացու վիրավորում, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: