«Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում տարածվող «Լիսագոր գյուղի հատվածում հերթապահող զինվորներն անմարդկային պայմաններում են մնում. ահազանգում է զինծառայողի մայրը» վերտառությամբ հոդվածի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ նշված հատվածում, իրոք, ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ, որից հետո անձնակազմը անմիջապես պատսպարվել է ժամանակավոր կացարաններում»,- տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից:
Ներկա պահին համապատասխան քայլեր են ձեռնարկվում զինծառայողների կենցաղային պայմանները լիարժեք կերպով ապահովելու ուղղությամբ»:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Լիսագորի հատվածում հերթապահություն իրականացնող զինվորներն ուժեղ քամու պատճառով զրկվել են վրանից ու մնացել բաց երկնքի տակ։
Comment here
You must be logged in to post a comment.