ԳլխավորԼուր

Թշնամին կրկին ականանետ է կիրառել Խրամորթի ուղղությամբ

Խրամորթ

Մարտի 8-ին` ժամը 23։00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ արկ արձակելով գյուղի ուղղությամբ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայում օպերատիվ-մարտավարական իրադրությունը հանգիստ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ` կիրառել է ականանետ։