Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի արձակած կրակոցից երեկ` հունիսի 18–ին, ժամկետային զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը հայաստանյան տարբեր լրատվամիջոցների հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հրադադարի ռեժիմը թշնամին խախտել է Վարդենիսի ուղղությամբ։ Զոհված զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից էր, 19 տարեկան։ Նա բանակ էր զորակոչվել մոտ 1 տարի առաջ։
Պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը (հունիսի 19, ժ. 18.00) պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։