ԳլխավորԼուր

Զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարության շենքը

Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

Հիշեցնենք` սա այսօրվա ընթացքում երկրորդ այսպիսի լուրն է։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել։

20-ամյա Ալբերտ Սիրոյանին դին հայտնաբերվել է 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում։