Ես զինվորն եմ իմ ազգի՝ լինեմ խրամատում, դաշտում, իմ պաշտոնական աշխատասենյակում, խորհրդարանում, խմբագրատանը, շուկայում, հաստոցի առջեւ, լսարանում, ինձ պատկանող ընկերության գրասենյակում թե բեմում։ Երեւի դա է բանակ-ազգ գաղափարը։ Չգիտեմ։ Ու կարեւոր էլ չեն ձեւակերպումները։
Կարեւորը՝ յուրաքանչյուրս համարենք մեզ զինվոր, նույնիսկ եթե սպա ենք ու պաշտոնյա, առավել եւս՝ եթե սպա ենք ու պաշտոնյա։ Միայն այդ դեպքում կսկսենք առաջ շարժվել ՝ կտրելով անցյալի սխալների, արած ու ավելի շատ՝ չարածների ծանր բեռը մեր պետականության ոտքերից կախված՝ ամեն մեկս մեր տեղում ու մեր չափով նպաստելով թե՛ երկրի շենացմանը, թե՛ բանակի հզորացմանը։
Շնորհավոր տոնդ, մեր 28 տարվա գլխավոր ձեռքբերում՝ Հայկական բանակ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։