ԳլխավորԼուր

Ամենայն հայոց կաթողիկոսն այցել է Սարդարապատի հուշահամալիր

Ամենայն հայոց կաթողիկոսն այցել է Սարդարապատի հուշահամալիր

Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում Հանրապետական մաղթանք է կատարվել:

Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթել են Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ ու անվտանգ կյանքի համար:

Նույն օրը Նորին Սրբությունը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր։

Հուշակոթողի առջև ծաղկեպսակ զետեղելուց հետո հոգևորականաց դասը Հայոց հայրապետի գլխավորությամբ աղոթք են բարձրացրել առ Աստված՝ մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews