ԳլխավորԼուր

Կոչ ենք անում չտիրաժավորել ադրբեջանական տեղեկատվական խոտանը. ԿԳՄՍՆ

Ազատության պողոտա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված  նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը, հայտնում են նախարարությունից։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը  նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում (գրավոր կամ բանավոր) որևէ միջազգային կառույցից, օտարերկրյա ԶԼՄ-ից կամ այլ անձից չի ստացել, հետևաբար  իրականության հետ աղերս չունեցող  տեսանյութը հերթական տեղեկատվական  մանիպուլյացիան է:

Կոչ ենք անում ԶԼՄ մեր գործընկերներին չտիրաժավորել ադրբեջանական տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը»,-նշված է հաղորդագրության մեջ: