ԳլխավորԼուր

Հասմիկ Կարապետյանը «Արձակ» անվանակարգում գրավել է 1-ին տեղը

Հասմիկ Կարապետյան

Նոյեմբերի 6-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների» մրցանակների հանձնման արարողությունը։

Ամեն տարի տեղի ունեցող մրցանակաբաշխությունը հնարավորություն է տալիս երիտասարդ ստեղծագործողներին ներկայացնելու իրենց գրական ստեղծագործությունները և ոճային առանձնահատկությունները։

«Պոեզիա» անվանակարգում 3-րդ տեղը զբաղեցրել էր Լևոն Բեժանյանը, Արման Վարդանյանը և Արմենուհի Ավետիսյանը, 2-րդ տեղը՝ Վովա Արզումանյանը, իսկ 1-ին տեղը՝ Հայկ Սիրունյանը։

«Արձակ» անվանակարգում 3-րդ տեղը զբաղեցրել էր Աննա Հակոբյանը, 2-րդ տեղը՝ Նարե Հարոյանը, իսկ 1-ին տեղը՝ Հասմիկ Կարապետյանը։