2025 թ հունվարի 7-31–ը ՀՀ–ում կանցկացվի ձմեռային զորակոչ. որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2025 թ. հունվարի 9–31–ը ներառյալ, քանի որ 2022 թ. ձմեռային զորակոչի ժամանակ ԶՈւ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2023 թ. հունվարի 9–31–ը ներառյալ»,– ասված է որոշման մեջ:
Ինչ վերաբերում է այլընտրանքային ծառայության զորակոչին և պահեստ արձակմանը, ապա դրանք կատարվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ: