Times Higher Education-ը ներկայացրել է 2025 թ. աշխարհի առաջատար բուհերը ըստ միջառարկայական գիտական վարկանիշի միջոցով։ Այն կազմվել է Schmidt Science Fellows-ի հետ համատեղ՝ հաշվի առնելով 3 գործոն՝ ծախսեր (ֆինանսավորում), գործընթաց և արդյունքներ (հրապարակումներ, հետազոտության որակ և հեղինակություն):
Ցանկում ընդգրկվել են 92 երկրների/շրջանների 749 համալսարաններ։
Առաջին տեղում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է (ԱՄՆ, 92.4 միավոր), երկրորդում՝ Սթենֆորդի համալսարանը (ԱՄՆ, 92.2), երրորդում՝ Սինգապուրի ազգային համալսարանը (90.3)։
Առաջին տասնյակում են նաեւ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ, 90.2), Դյուկի համալսարանը (ԱՄՆ, 89.3), Մինեսոտայի համալսարանը (ԱՄՆ, 85.1), Վագենինգենի համալսարան-եիտահետազմտական կենտրոնը (83.2), Սանտա Բարբարայի կալիֆոռնիական համալսարանը (ԱՄՆ, 83), Նանյանգի տեխնոլոգիական համալսարանը (Սինգապուր, 82.9), Միչիգանի Անն Արբորի համալսարանը (ԱՄՆ, 82.5)։
Հայաստանյան բուհերից ցանկում ընդգրկված է ԵՊՀ-ն (տեղը՝ 601+, 9.2-25.3 միավոր)։