ԳլխավորԼուր

Երևանում պաշտոնապես մեկնարկել է «STARMUS VI» փառատոնը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:

«STARMUS VI» փառատոնի շրջանակում Հայաստան են այցելել աշխարհահռչակ տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ, միջազգային ճանաչում ունեցող արտիստներ ու գիտնականներ:

Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել «Sonic Universe» համերգը, հանձնվել է Սթիվեն Հոքինգի շքանշան, որը ստացել է լեգենդար «Queen» խմբի կիթառահար, «STARMUS»-ի համահիմնադիր Բրայան Մեյը:

Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը: Նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, դասախոսություններ, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ: