ԳլխավորԼուրՀայաստանս

«Հայաստանի աշխարհագրություն» էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսն է կայացել

«Հայաստանի աշխարհագրություն» էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսը ՇՊՀ-ում

Կայացել է «Հայաստանի աշխարհագրություն» էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսը, տեղեկացնում է նախաձեռնության ղեկավար, ա. գ. թ., դոցենտ Արամ Ներսիսյանը։

«Բարի գալուստ Հայաստանի՝ ՀԱՅՔ-ի վիրտուալ աշխարհ։

Ուրախությամբ պետք է փաստենք, որ մեր կրթական միջավայրի համար ստեղծվել է իր տեսակի մեջ եզակի մի աշխատություն։

Ինչու՞մն է եզակիությունը․

Նախ ձեռնարկն իր կառուցվածքով ամբողջությամբ համապատասխանում է հանրակրթական դպրոցի համապատասխան դասընթացի կառուցվածքին և չափորոշիչներին։ Ընդ որում, հաշվի են առնվել նաև սպասվելիք փոփոխություններն իրենց հնարավոր դրական և վտանգավոր դրսևորումներով։ Այսինքն, ցանկացած ուսուցիչ՝ Հայաստանի աշխարհագրության դասընթացի շրջանակներում, մատուցվող ցանկացած նյութ կարող է ամրապնդել համապատասխան տեսադասով։ Գունեղ, հետաքրքիր և տպավորիչ տեսադասեր։ Ստեղծվել է ավելի քան 60 տեսադաս, ընդհանուր մոտ 7 ժամ տևողությամբ։

Արամ Ներսիսյան
Արամ Ներսիսյանը «Հայաստանի աշխարհագրություն» էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ

Հաջորդը․ կիրառվել են գերժամանակակից տեխնոլոգիաներ, խոսքի ճանաչում և ձայնի արհեստական սինթեզ։ Այս ամենը վերցվել է բացառապես «Մեծ Հայք» տեղեկատավական ցանցից, որը ոչ պետական է, ոչ գրանտային, այլ զուտ ազգային։ Իսկ դա՝ Հայաստանի աշխարհագրության համար, հիմնարար նշանակություն ունի։

Վերջում հավելենք, որ մեր ուսանողներն անշահախնդիր կերպով ջանք չեն խնայել որպեսզի աշակերտները ոչ միայն գիտելիքներ ձեռք բերեն, այլև զգան մեր քաղաքակրթական կենսատարածքի ու ժառանգության ողջ հզորությունը, գիտակցեն նաև իրենց պատասխանատվությունը՝ մեր ամբողջական Հայրենիքի նկատմամբ և կերտեն իրենց ապագան՝ Հայի առաքելության համատեքստում։ Միշտ պետք է հիշել, որ Հայրենիքի ճանաչմամաբ է ձևավորվում հայրենասիրությունը, իսկ հայրենասիրությամբ՝ հայրենատիրությունը։ Երբեք պետք չէ վախենալ Հայի Մեծ Երազանքից․․․

«Հայաստանի աշխարհագրություն» էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսը ՇՊՀ-ում
«Հայաստանի աշխարհագրություն» էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսը ՇՊՀ-ում

Հ․Գ․ Ձեռնարկը հասանելի է Արժեք․am կայքում և «ՄիտանիՔ» ազգային սոցիալական ցանցում»,-նշված է գրաման մեջ։

Հավելենք, որ  «Հայաստանի աշխարհագրություն» էլեկտրոնային ձեռնարկը ստեղծվել է Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) «Աշխարհագրություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համատեղ ջանքերով։

«Հայաստանի աշխարհագրություն» էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսը ՇՊՀ-ում
«Հայաստանի աշխարհագրություն» էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսը ՇՊՀ-ում