ԳլխավորԼուր

«Գիտական և տեխնոլոգիաների լրագրություն» անվճար դասընթաց

«Գիտուժ» նախաձեռնությունը և ISTC հիմնադրամը մեկնարկել են «Գիտական և տեխնոլոգիաների լրագրություն» երկրորդ դասընթացը։ Դասընթացի խորագիրն է «Զարգացնելով քննարկումները գիտության և տեխնոլոգիաների մասին»։

Ծրագրի նպատակն է կրթել գիտությունն ու տեխնոլոգիաները գրագետ ու պարզ լուսաբանող լրագրողների նոր սերունդ՝ Հայաստանի տեղեկատվական դաշտում իմաստալից, քննադատական մտքի և գիտելիքի վրա հիմնված դիսկուրս զարգացնելու ուժեղ ձգտումով։

Ո՞ւմ համար է դասընթացը, և ի՞նչ են սովորելու։

Դասընթացն այն լրագրողների համար է, որոնք ուզում են զարգացնել գիտության և տեխնոլոգիաների մասին թեմաները հասկանալու, վերլուծելու, արդյունավետ ու գրագետ ներկայացնելու իրենց հմտությունները, ծանոթանալ Հայաստանի գիտական և տեխնոլոգիական համայնքին։

◼︎ Մասնակիցները սովորելու են գրել ազդեցիկ պատմություններ, խորիմաստ հարցազրույցներ, նկարահանել ռեպորտաժներ, ձայնագրել փոդքաստ, ստուգել տեղեկատվությունը, իրականացնել հետաքննություն, և վերջապես, ձևավորել ուժեղ ցանց լրատվական, տեխնոլոգիական և գիտական համայնքի հետ:

Բութքեմփը տևելու է 10 շաբաթ, որի ընթացքում.

— ոլորտի լավագույն մասնագետները կկիսվեն իրենց տեսական և գործնական գիտելիքներով,

— կայցելեք առաջատար գիտական լաբորատորիաներ ու տեխնոլոգիական կազմակերպություններ,

— կմասնակցեք վարպետության դասերին,

— մասնագետների օգնությամբ կմշակեք և կիրականացնեք գիտությանը և/կամ տեխնոլոգիաներին նիվրված Ձեր ավարտական ծրագիրը,

— կմասնակցեք ոլորտի ամենաոգևրիչ մասնագետների և գիտնականների մասնակցությամբ բաց դասախոսություններին։

Դասընթացին կարող եք գրանցվել` հետևելով հղմանը:

Դասընթացի հիմնական լեզուն՝ հայերեն (որոշ հանդիպումներ լինելու են անգլերեն և ռուսերեն)։ Դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 5:

Գլխավոր գործընկերներն են՝ PMI Science R&D կենտրոնը,«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) և LABZ AI ընկերությունը։

Դասընթացի կազմակերպիչներն են ISTC հիմնադրամը, «Գիտուժ» նախաձեռնությունը և Երևանի պետական համալսարանը: