ԳլխավորԼուր

Նոր Խարբերդում «KamAZ» ավտոմեքենա է այրվել. կա զոհ

Օգոստոսի 24-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի 9-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «KamAZ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Խ․ Խ․, ծնված 1962 թ․)․ վարորդը հոսանքահարվել և մահացել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։21-ին, մարվել՝ 15։43-ին։ Այրվել է ավտոմեքենան։