ԳլխավորԼուր

Արմավիր գյուղի հրդեհից տուժած 4 մարդու վիճակը մնում է ծայրահեղ ծանր

«Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն, տեղեկացնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածքներից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում:

Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա:

Comment here