ԳլխավորԼուր

Ուժգին պայթյուն և հրդեհ՝ Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել

Նախնական  տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։

Դեպքի վայրում աշխատում է 30 մարտական հաշվարկ։

Լրացում. հունիսի 7, ժ. 11.19-Հայտնի է Երևան-Սևան ճանապարհին պայթյունի հետևանքով 7 տուժածների ինքնությունը, տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Չ․-ն (ծնված 1991 թ․), այնուհետև տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Լ․ Հ․-ն (ծնված 2007 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Գ․-ն (ծնված 1989 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1990 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1963 թ․)։

Նշվում է, որ 17–ամյա Լ. Հ․-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։