ԳլխավորԼուր

Պայթյուն Գեղարքունիքի գյուղերից մեկում. կա զոհ

Պայթյուն Գեղարքունիք գյուղում

Այսօր ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ:

Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիք մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է գազի կաթսան, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է նշված տան բնակիչ 37-ամյա կինը, ում ինքնությունը ճշտվում է:

Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել պատերի փլուզում:

Ավելի ուշ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնեցին, որ Գեղարքունիք գյուղի Գարեգին Նժդեհ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում տեղի է ունեցել փայտով վառվող կաթսայի պայթյուն․ փլուզվել են հյուրասենյակի և ննջասենյակի պատերը՝ մոտ 10 քմ։ Ներսում հայտնաբերվել է տան բնակիչ Ե․ Մ․-ի (ծնված 1986 թ․) դին: