ԳլխավորԼուր

Մանրամասներ՝ Արմավիր գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի պայթյունից եւ հրդեհից

Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարան»-ում, տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ սպիրտի տարայում (30 տոննա) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ կան զոհեր և տուժածներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին: Այրվել են սպիրտի տարան, մոտ 35 գմ տախտակամած և «KAR» մակնիշի ամբարձիչ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Հովհաննես Ն.-ն (ծնված 1958 թ․), Գևորգ Մ․-ն (ծնված 1977 թ․), Սարգիս Ե․-ն (ծնված 1996 թ․) և Հարություն Մ․-ն (ծնված 1974 թ․) հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության (նրանք ավելի ուշ տեղափոխվել են Երեւան-խմբ.)։

Փրկարարները թիթեղների տակից դուրս են բերել Արեն Ա․-ի (մոտ 35-40 տ․) և Լյովա Ա․-ի (ծնված 1974 թ.) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ փրկարարներն իրականացրել են տարաների հովացման աշխատանքներ:

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի 11 հատ 30 տոննա տարողությամբ և 8 հատ 20 տոննա տարողությամբ սպիրտի տարաներ և մոտակա պահածոների արտադրամաս:

Comment here