ԳլխավորԼուր

Հրդեհ՝ Ագրարային համալսարանի ամառանոցում

Հուլիսի 11-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղում այրվում է ամառանոցի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ագրարային համալսարանի ամառանոցի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, մարվել՝ 16:42-ին։ Այրվել են ամառանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 120 քմ):

Comment here