Լուր

Պռոշյան գյուղի մոտակայքում «Մերսեդես» է այրվել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:55-ին: Այրվել է «Mercedes-Benz C200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Պ.):